Ամերիկացի դերասան և ռեփեր Նիք Քեննոնը սովոր չէ զուսպ լինել: «Ամերիկան տաղանդներ է փնտրում» շոուի եզրափակիչ փուլին հայտնվելու համար նա ադամանդներով զարդարված 2 միլիոն դոլար արժողությամբ կոշիկներ է ընտրել, գրում է mirfactov.com-ը:
Մըրայա Քերիի նախկին ամուսնու կոշիկները կարող են հայտնվել նաև Գինեսի ռեկորդների գրքում:
Նշենք, որ կոշիկը զարդարված է 340 կարատ ընդհանուր քաշով կլոր ադամանդներով և սպիտակ ոսկով: Այն ստեղծել է Jason of Beverly Hills ոսկերչական ֆիրման: Կոշիկի վրա կատարված աշխատանքները գրեթե մեկ տարի են տևել:













































