Դեկտեմբերի 19-ին Լաս Վեգասում՝ «Հոլլիվուդ մոլորակ» խաղատանը, կայանալու է «Միսս տիեզերք» մրցույթի եզրափակիչ մասը: Շոուին մասնակցելու են ամենագեղեցիկ աղջիկները 88 երկրներից:
Մրցույթի հաղթողը ստանալու է թագ և մեկ տարվա ընթացքում գովազդային նպատակներով ամբողջ աշխարհով շրջագայելու պայմանագիր:
Քվեարկությունն անցկացվել է անվճար հիմունքներով և տևել է մինչև դեկտեմբերի 18-ը: Քվեարկության արդյունքները հաշվի են առնվելու ժյուրրի ձայները հաշվելու ժամանակ:























































