Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Դավիդ Վիլյան վստահություն է հայտնել, որ ազգային թիմը մեծ հաջողությունների կհասնի:
«Վեճերը միշտ էլ եղել են ֆուտբոլում: Երբ գործերն այնքան էլ լավ չեն, ամեն ինչ կախված է մարզչից: Ես կարծում եմ, որ դա նորմալ է: Իսպանիայի հավաքականին փայլուն ապագա է սպասվում: Հիմա անհրաժեշտ է վստահել մարզչին և թողնել, որ նա աշխատի հանգիստ, ինչպես նախկինում»,- Վիլյայի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ Վիլյան ավարտել է միջազգային կարիերան աշխարհի 2014 թվականի առաջնության ավարտից հետո:







































