Լոնդոնի «Արսենալ»-ը ցանկանում է ձեռք բերել երկու կենտրոնական պաշտպանների՝ Ջոզեֆ Իոբոյի և Դիեգո Լուգանոյի իրավունքները: Այդ մասին հայտնում է Goal. Com-ը:
Ակումբի ղեկավարությունը նշված ֆուտբոլիստներին դիտարկում է որպես Մերտեզակերի և Կոսյելինիի փոխարինողներ: Ձմռանը Լուգանոն և Իոբոն ազատ գործակալների կարգավիճակ ձեռք կբերեն և կարող են իրականացնել տեղափոխությունը:
Հիշեցնենք՝ Ջոզեֆ Իոբոն 8 հանդիպում է անցկացրել «Նորվիչ Սիթի»-ի կազմում: Դիեգո Լուգանոն «Վեսթ Բրոմվիչ»-ի կազմում մասնակցել է 9 խաղի և մեկ գոլի հեղինակ դարձել:






































