Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը երեքշաբթի օրը ժամանել է Բաքու: Ինչպես տեղեկացրել է Trend-ը, վրացի պատգամավորները կմասնակցեն ՎՈՒԱՄ-ի Խորհրդարանական ասամբլեայի հինգերորդ նիստին:
Պատվիրակությունը ղեկավարում է խորհրդարանական մեծամասնությունը ներկայացնող Զուրաբ Աբաշիձեն: Պատվիրակության կազմի մեջ է մտնում նաև փոքրամասնության անդամ Դավիդ Սակվարելիձեն:
Ասամբլեայի նիստին կմասնակցեն Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Ադրբեջանի պատվիրակությունները:
«Սա Վրաստանի հիմնական գործող պատվիրակության առաջին այցն է Բաքու, որից հետո մենք արդեն կնախագահենք ՎՈՒԱՄ-ում: 2013 թ. նմանատիպ նիստ կանցկացվի արդեն Թբիլիսիում»,- ասել է Աբաշիձեն: Նրա խոսքերով՝ ՎՈՒԱՄ-ի շրջանակներում միջխորհրդարանական կապերը հարաբերությունների զարգացման համար կարևոր նշանակություն ունեն:










































