Եվրոպական ամենամյա Car of the Year մրցույթի կազմակերպիչները ներկայացրել են եզրափակչի մասնակիցների ցուցակը։ Մրցույթի առաջին փուլում գալիք տարվա ցուցակի մեջ են հայտնվել ներկայացված 34 ավտոմեքենաներից 8-ը։ Եվրոպայի «2013թ. Տարվա ավտոմոբիլը» կհայտարարվի մարտի 4-ին Ժնևում։
Ըստ մրցման կարգի՝ եզրափակիչ փուլի մասնակիցներին ընտրում է հատուկ ժյուրին՝ կազմված Եվրոպայաի 22 երկրների ավտոլրագրողներից։
Սովորաբար եզրափակչի մասնակիցների ցուցակում հայտնվում է 7 թեկնածու։ Սակայն երբ 7-րդ տեղը կիսում են հավասար ձայներ ստացած երկու ավտոմեքենաներ, ապա երկուսն էլ կարող են հայտնվել ցուցակում։ Այդպիսի դեպք էղել է երկու անգամ՝ 2007-ին և այս տարի։
2013թ. «Տարվա ավտոմոբիլը» հավակնորդներն են՝ Ford B-Max, Hyundai i30, Mercedes-Benz A-class, Peugeot 208, Renault Clio, Toyota GT 86 (Subaru BRZ), Volvo V40 և Volkswagen Golf մակնիշի մեքենաները։
Renault Clio-ն և Volkswagen Golf-ն արդեն հաղթանակներ ունեն մրցույթում։ Անցյալ տարվա հաղթողը եղել է Opel Ampera, ավտոմոբիլը, հայտնի է նաև Chevrolet Volt անվանումով, երկրոդ տեղը գրավել է VW up!-ը, երրորդը՝ Ford Focus-ը։










































