Անգլիայի ֆուտբոլի ասոցացիայի նախագահ Գրեգ Դայկը առաջարկել է փոխել տրանսֆերային համակարգը Անգլիայի Պրեմիեր Լիգայում:
Նախագահը վստահ է, որ Անգլիայում պետք է կրճատվի լեգեոներների քանակը.
«Կարծում եմ, որ այս տրանսֆերային համակարգը սխալ է: Մենք ունենք մի շարք միջակ ֆուտբոլիստներ, որոնք գալիս են և գրավում են անգլիացի երիտասարդ ֆուտբոլիստների դիրքերը»-,ասել է Դայկը:
Լեգեոներների քանակը պետք է կրճատվի 50%-ով: Գրեգ Դայկը ցանկանում է, որ նոր համակարգը գործածվի արդեն հաջորդ մրցաշրջանից:










































