Անգլիացի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի որդին` 10-ամյա Ռոմեոն, դարձել է բրիտանական հայտնի Burberry ֆիրմայի նոր դեմքը: Այսօր հայտարարվել է, որ Ռոմեոն կգովազդի նորաձևության տան 2013 թվականի գարուն/աշուն ընտրանին:
Միաժամանակ արդեն հրապարակվել են ֆուտբոլիստի երկրորդ որդու և կնոջ` Վիկտորյա Բեքհեմի լուսանկարները: Պատանուն լուսանկարել է հանրահայտ Մարիո Տեստինոն, ով համագործակցում է աշխարհի հայտնի ամսագրերի հետ:
Նախորդ տարի Ռոմեո Բեքհեմը ընդգրկվել է «Ջի-Քյու» ամսագրի` ամենաէլեգենտ հագուստը կրող տղամարդկանց նվիրված համարում: