People ամսագրի վարկածով «Մոլորակի ամենասեքսուալ տղամարդ», հոլիվուդյան դերասան Չենինգ Տատումը հայտարարել է, որ իր ընտանիքը շուտով կհամալրվի:
«Չենինգ Տատումը և Ջեննա Դևան-Տատումը ուրախ են հայտարարել, որ նրանք առաջնեկի են սպասում 2013 թ.»,-հայտարարել է ամուսինների ներկայացուցիչը:
Ինքը՝ դերասանը հայտնել է, որ մտադիր է նկարահանման գրաֆիկը ավելի ազատ դարձնել, որպեսզի որքան հնարավոր է՝ շատ ժամանակ հատկացնի կնոջը:
«Մենք ամբողջովին պատրաստ ենք և շատ երջանիկ կլինենք ծնողներ դառնալ»,- ասել է նա հարցազրույցներից մեկում:
Անցած ամառ Տատումը գրավել է ամբողջ աշխարհի կանանց սրտերը Սթիվեն Սփիլբերգի «Սուպեր Մայք» ֆիլմով, որը պատմում է Տատումի կյանքի պատմությունը, երբ նա երիտասարդ հասակում աշխատել է սթրիփ-ակումբում գումար վաստակելու համար: Դերասանը նաև նկարահանվել է «Քայլ առաջ», «Երդում», «Մաչո և Բոտան» ֆիլմերում:
2009 թ. Տատումը ամուսնացել է դերասանուհի Ջենն Դևանի հետ, որը նրա զուգընկերուհին է եղել «Քայլ առաջ» ֆիլմում:










































