Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունը դատական գործընթաց է սկսել թիմի նախկին նախագահ Ժոան Լապորտայի դեմ: Այս մասին գրում է AS-ը:
«Բարսելոնա»-ի ներկայիս ղեկավարությունը Լապորտային մեղադրում է փողերի լվացման ու ֆինանսական հաշվետվությունների կեղծման մեջ` պաշտոնեական պարտականությունները կատարելու ժամանակահատվածում:
Երբ Լապորտան հեռանում էր ակումբում, ֆինանսական հաշվետվությունում նշվում էր, որ ակումբը 11.1 մլն եվրո եկամուտ ունի: Այնուամենայնիվ, թիմի ղեկավարությունն աուդիտորական ստուգում է իրականացրել: Պարզվել է, որ կատալոնացիներն ունեն 47.6 մլն եվրո կորուստ:
Լապորտայից զատ մեղադրվում են նաև «Բարսելոնա»-ի 16 նախկին աշխատակիցներ:








































