Sunday, 28 04 2024
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան- Գյումրի ավտոճանապարհը
Բայդենը չի ընդունում Էրդողանին. Պուտինը կմեկնի՞ Թուրքիա
12:45
ԵՄ-ը կարող է տուգանել Tiktok Lite-ը
12:30
Toyota-ն ավտոարտադրության ռեկորդ է սահմանել
12:15
Չինական BYD ավտոարտադրողը առաջին եվրոպական գործարանը կկառուցի
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ
10:24
Apple-ի սմաթֆոնների վաճառքը Չինաստանում նվազել է
Սահմանազատումը չոր գիծ քաշել չի, լուրջ քննարկում չկա. սխալ որոշումների առջև կկանգնենք
10:09
KIA-ն ներկայացրել է նոր ամենագնաց փիքափը
Շատ բարդ պրոցես է սպասվում․ ՄՔԴ-ն ծանրաբեռնված է աշխատում
09:45
Եվրոպայում վերջին երկու տասնամյակի ընթացքում 30 %-ով աճել են շոգից մահացության դեպքերը
09:30
Tesla-ն մի քանի երկրներում նվազեցրել է էլեկտրամոբիլների գները
Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ
Բաքվի «երկկողմ» հնարքը
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար

«Սաքուլիկի» պահվածքն առաջին հերթին հարված էր իմ և բուհի հեղինակությանը. ռեկտոր

Երեկ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հանդիպում էր կազմակերպված ուսանողների և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Նպատակը նույնն էր՝ բարձրացնել երիտասարդների ռազմահայրենասիրական ոգին և հիմք դնել նրանց ռազմահայրենասիրական դաստիարակությանը:

Միջոցառման ժամանակ բուհի երրորդ, չորրորդ կուրսի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի մի շարք ուսանողներ, ուսխորհրդի նախագահը պարգևատրվեցին շքանշաններով, նախարարի անվանական ժամացույցներով և պատվոգրերով, մի քանիսն էլ՝«Դրաստամատ Կանայան»մեդալով: Իհարկե, այդպես էլ հարց մնացին ուսանողներին կամ դեկանի տեղակալին«Դրաստամատ Կանայան»մեդալով պարգևատրվելու պատճառներն ու հիմնավորումները: Ընդ որում՝ նշենք, որ պարգևատրված ուսանողների հիմնական մասը «սաքուլիկի» շրջապատի երիտասարդներն էին, ովքեր մեկը մյուսին հերթ չտալով՝ շարք էին կանգնել՝ նախարարին հղելու արդեն իսկ գրված-պատրաստ, անգիր արված հարցերը:

Միջոցառման ավարտից հետո «Առաջին լրատվական»-ը մի քանի հարց ուղղեց Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանին:

-Պարոն Աթոյան, Դուք հիմա խոսում եք, համալսարանում հիմք եք դնում երիտասարդներիռազմահայրենասիրական դաստիարակությանը, բայց մի քանի օր առաջ համալսարանի պրոռեկտոր նշանակեցիք մի երիտասարդի, որը հայհոյել ու քաշքշել էր լրագրողներին: Չե՞ք կարծում, որ նման նշանակումները ստվերում են այսօրվա Ձեր գործողությունները: 

-Խնդիրը ճիշտ չեք ներկայացնում: Ում մասին որ խոսում եք, նա չէր հայհայել և չէր հրել լրագրողներին: Ուղղակի միջադեպ էր տեղի ունեցել: Ե՛վ բուհի համար, և՛ ինձ համար, բոլորիս համար տհաճ էր: Բուհին ոչ հարիր երևույթ էր, բայց մեղավորները պատժվեցին ռեկտորի կողմից:

-Բայց Դուք փաստորեն խրախուսեցիք Սևակ Խաչատրյանին իր արարքների համար և պրոռեկտոր նշանակեցիք:

-Սևակ Խաչատրյանին և մյուսներին մեկ տարի առաջ ես նկատողություն եմ հայտարարել: Ես դրանով խրախուսե՞լ եմ:

-Բայց 1 տարի անց էլ պրոռեկտոր եք նշանակում, ինչը կարելի է մեկնաբանել որպես խրախուսանք:

-Ես չեմ նշանակել: Դա ուսանողներն են որոշում, թե իրենց հարցերով ով լինի ուսխորհրդի նախագահը, ով՝ պրոռեկտորը: Էնպես որ դա մենակ ռեկտորի խնդիրը չէ: Իսկ Սևակ Խաչատրյանի մասին ես նրա աշխատանքային գործունեությունից հետո կասեմ նշանակումը ճի՞շտ էր, թե՞ սխալ: Ես կարծում եմ, որ մարդուն պետք է գնահատել կատարած աշխատանքով, ոչ թե մեկ անգամ տեղի ունեցած միջադեպով:

-Պարոն Աթոյան, իսկ չե՞ք կարծում, որ նման բացասական արարքով աչքի ընկած երիտասարդին խրախուսելով, պրոռեկտոր նշանակելով՝ վատ օրինակ եք ցույց տալիս մյուս ուսանողներին, երիտասարդներին՝ նրանց մատնացույց անելով, թե ինչ ճանապարհով կարելի է հաջողության հասնել:

-Ես միջադեպին ներկա չեմ եղելև չեմ կարող ասել, թե վեճն ինչի արդյունքում էր ծագել:

-Վեճը ծագել էր այն բանից հետո, երբ ձեր բուհի ուսանողները խոչընդոտել էին լրագրողների մուտքը համալսարան, որտեղ այդ պահին տեղի էր ունենում Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանությունը:

-Լրագրողները բուհ պետք է մտնեին որևէ մեկի թույլտվությամբ: Բուհն էնպիսի տեղ չէ, որ ով ուզի՝ մտնի: Դրա համար ասում եմ, որ մենք չգիտենք՝ ինչից էր ծագել վեճը: Չնայած որ ես դատապարտում եմ կատարվածը: Այդ միջադեպը չպետք է լիներ: Ուսանողների արածը դատապարտելի է, դա նրանց խնդիրը չէր, որի համար ես պատժել եմ նրանց: Էն, ինչ որ կատարվել է, առաջին հերթին հարվածում է բուհի ռեկտորին: Դա ինձ պետք չէր: Դա առաջին հերթին հարված էր իմ հեղինակությանը և հետո նաև՝ բուհի հեղինակությանը:

ՀԳ. Ստորև կարող եք դիտել նաև այդ օրվա տեսանյութը, որտեղ պարզ երևում է, թե ինչպես են Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանության ժամանակ իրենց դրսևորում Աթոյանի ուսանողները, այդ թվում՝ ներկայիս պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը, հանրությանը հայտնի՝ Սաքուլիկը: Ինչպես նաև պարզ երևում է, թե ինչպես է վեճին միջամտում Կորյուն Աթոյանը, մինչդեռ նա այսօր մեզ հետ զրույցում ասաց, թե միջադեպի ժամանակ այնտեղ չի եղել, մանրամասներին չի ծանոթացել և միայն այդ օրը երեկոյան հեռուստացույցով է տեսել միջադեպը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում