Sunday, 28 04 2024
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան- Գյումրի ավտոճանապարհը
Բայդենը չի ընդունում Էրդողանին. Պուտինը կմեկնի՞ Թուրքիա
12:45
ԵՄ-ը կարող է տուգանել Tiktok Lite-ը
12:30
Toyota-ն ավտոարտադրության ռեկորդ է սահմանել
12:15
Չինական BYD ավտոարտադրողը առաջին եվրոպական գործարանը կկառուցի
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ
10:24
Apple-ի սմաթֆոնների վաճառքը Չինաստանում նվազել է
Սահմանազատումը չոր գիծ քաշել չի, լուրջ քննարկում չկա. սխալ որոշումների առջև կկանգնենք

ՀԱԿ-ում ու ԲՀԿ-ում ձայնագրության մասին վաղուց գիտեին (ձայնագրություն)

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի և ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի՝ համացանցում հայտնված խոսակցության ձայնագրության մասին ՀԱԿ գործիչներին հայտնի է եղել շատ ավելի վաղ՝ մոտ մեկ-մեկուկես ամիս առաջ: Հիշեցնենք, որ ձայնագրության մեջ Վ. Օսկանյանն ու Լ. Զուրաբյանը խոսում են ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Հրանտ Բագրատյանի և Նիկոլ Փաշինյանի մասին:

Մեր տեղեկություններով՝ այս երկու պատգամավորները նույնպես տեղյակ են եղել, որ նման ձայնագրություն գոյություն ունի: Որոշ կարծիքների համաձայն՝ շաբաթներ առաջ այս ձայնագրությունը հայտնվել է նաև Հ. Բագրատյանի ու Ն. Փաշինյանի մոտ: Դեռ անհայտ է, թե ով է այդ ձայնագրության հեղինակը, կամ ով այն ուղարկել պատգամավորներին: Հ. Բագրատյանը Հայաստանում չէ, իսկ Ն. Փաշինյանն ընդհանրապես չի ցանկանում մեկնաբանել այդ ձայնագրության հետ կապված մանրամասները: Իհարկե, առաջին հերթին մտածում ես, որ դա արել են անվտանգության ծառայություններն՝ իրենց համար անհրաժեշտ պահին դա հրապարակելու համար: Դա իսկապես այդպես էլ կարող է լինել, որովհետև մեզանում ընդունված է, որ նման ձայնագրություններ անում են հենց այդ ծառայությունները: Նաև ենթադրություններ կան, որ դա կարող էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ևս անել կամ Վ. Օսկանյանն ինքը, քանի որ վերջինս, ի տարբերություն Լ. Զուրաբյանի, բավականին զգույշ էր, և հիմնականում խոսեցնողի դերում էր:

Մեր տեղեկություններով՝ ով էլ որ այդ ձայնագրությունն արել է, Հ. Բագրատյանին ու Ն. Փաշինյանին ուղարկելով՝ փորձել է ավելի վաղ այդ մասին աղմուկ բարձրացնել: Հայտնի է, որ այդ երկու պատգամավորները հնարավորինս էմոցիոնալ են, բացի այդ մամուլում անընդհատ հրապարակումներ կան, թե նրանք հակասություններ ունեն Լ. Զուրաբյանի հետ և չեն ընդունում ԲՀԿ-ի հետ համագործակցությունը: Այս երկու հանգամանքները նկատի ունենալով՝ ձայնագրության հեղինակները համոզված են եղել, որ դա լսելուն պես Հ. Բագրատյանն ու Ն. Փաշինյանն անմիջապես հաշիվ կպահանջեն Լ. Զուրաբյանից, աղմուկ կբարձրացնեն, միգուցե նաև դուրս կգան ՀԱԿ-ից, կամ էլ չեն բացառել ավելի վատ զարգացումներ: Սակայն երկու պատգամավորն էլ այդ սադրանքին չեն ենթարկվել, բայց Լ. Զուրաբյանից բացատրություն պահանջել են: Եվ ոչ միայն այդ մասին, ՀԱԿ-ի վերնախավում շատերն են տեղյակ եղել: ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն արտաքուստ հարթել է իրավիճակը։ Գոնե այնքանով, որ դրա մասին իմանան միայն ՀԱԿ-ում:

Ձայնագրության հեղինակները, տեսնելով, որ իրենց, այսպես կոչված, Ա պլանը չիրագործվեց, կյանքի կոչեցին Բ պլանը: Մոտ 10 օր առաջ մամուլում հրապարակեցին, որ նման ձայնագրություն կա՝ հույս ունենալով, որ ՀԱԿ-ից գոնե այս անգամ կհրապարակեն դա: Տեսնելով որ ՀԱԿ-ը դա էլ չի անում՝ անցած կիրակի իրենք հրապարակեցին: Այնպես որ, թե՛ ՀԱԿ-ում, թե՛ ԲՀԿ-ում արդեն տեղյակ էին և արդեն պատրաստել էին դրա համար իրենց մեկնաբանությունները: Հենց դրա համար էլ ՀԱԿ-ում անակնկալի չեկան այդ ձայնագրության համար, և բոլորն էլ պատրաստված դատապարտեցին այդ երևույթը՝ ընդհանրապես հրաժարվելով մեկնաբանել դրա բովանդակությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում