Մարտի 26-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Ռուսաստան հանդիպմումից առաջ բոլոր ֆուտբոլասերները ալկոթեստերով ստուգում կանցնեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի ոստիկանապետ Ներսես նազարյանը:
«Բոլոր ֆուտբոլասերները՝ և՛ հայ, և՛ ռուս, մարզադաշտ մտնելուց առաջ ալկոթեստերով ստուգում կանցնեն: Մենք կանենք այնպես, որ մարդկանց չվիրավորենք, բայց անելու ենք այնպես, որ մարդիկ այդ տոնը չվերածեն անկարգությունների»,- հայտարարել է Ներսես Նազարյանը։
Ոստիկանապետն ասել է նաև, որ խաղի ընթացքում ոստիկանությունն աշխատելու է աննախադեպ խստացված ռեժիմով` ընդգծելով, որ նման խստացված վերահսկողություն չի սահմանվել անգամ անցյալ տարվա հոկտեմբերին կայացած Հայաստան-Թուրքիա հանդիպման ժամանակ:
«Մենք լավ ենք հասկանում, թե ինչ արարքներով են նրանք աչքի ընկնում, այդ պատճառով շատ խիստ ենք լինելու», -նշեց Նազարյանն ու հավելեց, որ իր կանխատեսմամբ Հայաստանի հավաքականն անպայման հաղթելու է: