Իտալական «Ռոմա»-ի լեգենդար ավագ Ֆրանչեսկո Տոտտին Ա Սերիայի 17-րդ տուրում կայացած «Կիևո»-ի (0:1) դեմ խաղից հետո հայտարարեց, որ եթե ինքը մեկնաբանի մրցավարների գործողությունները, կորակազրկվի.
«Այս դեպքում հավելելու ոչինչ չկա: Եթե մեկնաբանեմ մրցավարների գործողությունները, կորակազրկվեմ»,- հայտարարեց Տոտտին:
Իտալական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո Տոտտին պահեստայինների նստարանից շարժվել է դեպի մրցավարական անձակազմն ու ասել հետևյալ. «Իսկապե՞ս չեք նկատել, որ գոլ խփելու պահին խաղից դուրս վիճակ կար»:










































