«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը առաջադրանք է սահմանել Լուի վան Գալի համար: Հաշվի առնելով նախորդ մրցաշրջանի ձախողումն ու ֆինանսական լուրջ կորուստները «կարմիր սատանաներ»-ի նոր գլխավոր մարզչի առջև խնդիր է դրված մրցաշրջանն ավարտել առաջին եռյակում:
Այդ մասին հայտնել է ակումբի գործադիր տնօրեն Էդ Ուոդվորդը՝ նշելով, որ նախորդ մրցաշրջանում մեծ հիասթափություն են ապրել: Եթե թիմը տեղ զբաղեցնի առաջին եռյակում, ապա կարող է հանդես գալ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում:
Ուոդվորդը նշել է նաև, որ «Յունայթեդ»-ն ակտիվ չի լինի ձմեռային տրանսֆերային շուկայում, սակայն եթե մարզիչը ցանկանա հզորացնել թիմի կազմը, ղեկավարությունը կսատարի նրան:









































