Ճապոնական ավտոհսկա MitsubishiMotors-ը վաճառել է Նիդերլանդներում գտնվող իր ավտոմասերի հավաքման գործարանը 1 եվրոյով, ընկերությունը դուրս է գրել 25.1 մլրդ իենի (գրեթե 299 մլն դոլարի) վնասները:
Mitsubishi-ի գործարանը խորհրդանշական գնով ձեռք է բերել տեղական VDL ընկերությունը, որը մտադիր է գործարանում արտոնագրով արտադրել BMW ավտոմեքենաներ,- հայտնում է «Վզգլյադը»:
Գործարանը 1 եվրոյով վաճառելու պայման է դարձել բոլոր 1500 աշխատակիցների զբաղվածության ապահովումը: Mitsubishi-ն հավաքում էր արտաճանապարհային մեքենաներ ու փոքր տարողությամբ մեքենաներ:
Ներկայումս ճապոնական ընկերությունը մտադիր է սահմանափակել գործունեությունը ԵՄ-ում ու կենտրոնանալ նոր շուկաների վրա: Mitsubishi-ն նաև ծրագրում է մեքենաների արտադրություն սկսել Թաիլանդում:






































