Հայտնի շիկահեր Փերիս Հիլթոնը հավատարիմ է մնում իր կերպարին. օրերս գեղեցկուհուն լուսանկարել են Նյու Յորքում գնումներ կատարելիս, գրում է viva.ua-ն:
Աստղը, որը շարունակում է շրջագայել իր դիջեյական ծրագրով, պապարացիների ուշադրության կենտրոնում է հայտնվել խանութներում շրջելիս:
Շոփինգի համար Փերիսը ընտրել է բաց վարդագույն երանգի տիկնիկային զգեստ, մարմնագույն կոշիկներ ու Chanel պայուսակ:











































