Դոնալդ Թրամփի հիմնած Trump Entertainment Resorts ընկերությունը Դելավեր նահանգում սնանկության դիմում է ներկայացրել, հաղորդում է Bloomberg-ը:
Ընկերությանն են պատկանում Ատլանտիկ Սիթիում գտնվող երկու խաղատուն: Trump Plaza-ն կփակվի սեպտեմբերին: Արդյունքում առանց աշխատանքի կմնա հազար մարդ: Մյուս հաստատությունը`Trumo Taj Mahal-ը, կփակվի նոյեմբերին: Առանց աշխատանքի կարող են մնալ 2.8 հազար մարդ:







































