«ԵՎՐՈ-2016»-ի որակավորման առաջին փուլում կայացել են հերթական հանդիպումները:
H խմբի առաջին խաղում Ադրբեջանը պարտություն է կրել Բուլղարիայի ընտրանուց: 14-րդ րոպեին բուլղարացիներին առաջ է մղել Միցասկին: Խաղի 54-րդ րոպեին Նազարովը հավասարեցրել հաշիվը: Հանդիպման վերջնամասում Բուլղարիայի ընտրանու ֆուտբոլիստ Խրիստովը հաղթանակ է պարգևել բուլղարացիներին:
Ղազախստանի և Լատվիայի հավաքականների մրցավեճում հաշիվը չի բացվել:
Ադրբեջան-Բուլղարիա` 1:2
0:1 Միցասկի (14´), 1:1 Նազարով (54´), 1:2 Խրիստով (87´)






































