Ռուս սպորտային մեկնաբան Վասիլի Ուտկինը խոսել է «Ռեալ Մադրիդ»-ի կիսապաշտան Քրիստիանու Ռոնալդուի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլի Անխել Դի Մարիայի տարբերությունների մասին:
«Դի Մարիան ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Նրա և Ռոնալդուի միջև կա ընդամենը մի տարբերություն: Անխելը գեղեցկադեմ չէ և ի տարբերություն Ռոնալդուի, նրան չենք կարող անդրավարտիք գովազդելուց տեսնել:
Երբ Խամեսը «Ռեալ» ժամանեց, տասը օր հետո նա մասնակցեց ներքնազգեստի ֆոտոսեսիայի: Փաստն այն է, որ այս թիմին լավ խաղացողներից բացի անհրաժեշտ են այնպիսի մարդիկ, ովքեր կարող են ներքնազգեստ գովազդել», – ասել է Ուտկինը:







































