Շաբաթ օրը Լոնդոնի Վեստմինստերյան եկեղեցում տեղի ունեցավ բուժքույր Ժասինտա Սալդանիայի հոգեհանգիստը, որն ինքնասպան էր եղել, երբ ավստրալացի ռադիոհաղորդավարներին տեղեկացրել էր Քեյթ Միդլթոնի առողջության մասին: Արարողությանը ներկա էր նաև բուժքրոջ ընտանիքը, հաղորդում է Gazeta-ն:
Նրա ամուսինը`Բենեդիկտ Բարբոսան, հայտարարել է. «Մահացել է իմ մի մասնիկը»:
«Տունն այժմ դատարկ է առանց քեզ: Մենք սիրում ենք քեզ, մայրիկ, հանգչիր խաղաղությամբ, մինչև կհանդիպենք երկնքում»,- ասել է բուժքրոջ 14-ամյա դուստրը`Լիշան:
16-ամյա Ջուլիան ասել է, որ մոր մահը նրա հոգում թողել է «անբացատրելի դատարկություն»:
Սալդանիայի թաղումը տեղի կունենա երկուշաբթի օրը Հնդկաստանում:










































