ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը սեպտեմբերի 6-ին բանակցություններ է վարել իր վրացի գործընկել Իրակլի Ալասանիայի հետ Վրաստանին UH-60M/L Blackhawk բազմաթիրախ ուղղաթիռների հնարավոր տրամադրման մասին: Defense News-ի հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են հնարավոր պայմանագրի արժեքը և ենթադրյալ վաճառվելիք տեխնիկայի քանակը: Հնարավոր համաձայնության մասին մանրամասները առայժմ հայտնի չեն:
Պարբերականը նշում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունն առայժմ չի հաստատել ուղղաթիռների վաճառքը: Թե ամերիկյան իշխանությունները երբ կհաստատեն գործարքը՝ չի նշվում:









































