Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի պաշտպան Կոլո Տուրեն ԱՊԼ-ի 17-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցած «Նյուքասլ» – «Ման. Սիթի» խաղից հետո մեկնաբանել է հանդիպումը: Նշենք, որ «Սիթի»-ի ֆուտբոլիստները կարողացան 1:3 հաշվով առավելության հասնել:
«Շատ կարևոր էր հաղթանակ տանել ու վերականգնվել «Յունայթեդ»-ից կրած պարտությունից հետո: Նույնիսկ այն ժամանակ, երբ 2:0 հաղթում էինք, ուշադիր էինք, քանի որ մրցակիցը վտանգավոր էր: Չնայած ծանր մթնոլորտին՝ մեզ հաջողվեց հզոր կամք ցույց տալ»,- ասել է Տուրեն:






































