«Միլան»-ի սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, որ ակումբի առջև խնդիր է դրված 3 տարվա ընթացքում վերադարձնել առաջատար դիրքերն ազգային առաջնությունում և աշխարհում:
«Մենք անցումային շրջանում ենք և պետք է համբերատար լինենք: 3 տարիների ընթացքում «Միլան»-ը կվերադարձնի առաջատար դիրքերը Իտալիայում և աշխարհում: Մենք հենվում ենք երիտասարդ ֆուտբոլիստների վրա, սակայն հուսով եմ, որ կարող ենք մի քանի խոշոր ձեռքբերում կատարել»,- Բեռլուսկոնիին մեջբերում են իտալական լրատվամիջոցները:
Բեռլուսկոնին անդրադարձել է նաև բրազիլացի ֆուտբոլիստ Ռոբինյոյի շուրջ ստեղծված իրավիճակին:
«Հուսով ենք, որ կհամոզենք Ռոբինյոյին շարունակել ելույթները մեր ակումբում: Նա շատ սիրված է թիմում: Ռոբինյոն կարոտում է Բրազիլիան, սակայն նրա իրավունքները չեն վաճառվում»,- նշել է ակումբի նախագահը:









































