ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին քննադատել է Ֆրանսիայի հավաքականի կիսապաշատպան Ֆրանկ Ռիբերիին` ազգային թիմի կազմում հանդես գալուց հրաժարվելու կապակցությամբ:
Հիշեցնենք` աշխարհի առաջնության ավարտից հետո Ռիբերին որոշել է դադարեցնել ելույթներն ազգային թիմում, սակայն գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը դարձյալ հրավիրել է նրան հավաքական:
«Ես բացարձակապես չեմ հասկանում նման բաները: Ֆուտբոլիստը չպետք է որոշի հավաքականում հանդես գալու հարցը: Դա մարզչի գործն է: Եթե Լամն ու Լյովը տարաձայնություններ ունեն, ապա գերմանացի մարզիչը նրան չի հրավիրի, բայց դա նույնը չէ: Դա Լամի որոշումը չէ: Դա Լյովի որոշումն է:
Ռիբերիի շուրջ այլ է իրավիճակը: Նա չի կարող հենց այնպես վերցնել և որոշել, որ դադարեցնում է ելույթները Ֆրանսիայի հավաքականում: Եթե Դեշամը հրավիրում է նրան, նա պարտավոր է ներկայանալ: Այդպես է պահանջում ՖԻՖԱ-ի կանոնադրությունը: Եթե Ռիբերին չի ներկայանում հավաքական, ապա նա կարող է 3 խաղով որակազրկվել «Բավարիա»-ում: Չեմ կարող հասկանալ Ֆրանկին: Չէ՞ որ նա ֆրանսիացի է, իսկ Եվրոպայի առաջնությունն անցկացվելու է Ֆրանսիայում»,- Goal-ը մեջբերում է Պլատինիի խոսքերը:









































