Ճապոնիայի Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը Ճապոնիայի կառավարության հետ անցկացնում է միջուկային անվտանգության համագումար: Ինչպես հաղորդում է BBC-ն, ֆորումին մասնակցում են 130 երկրների պատվիրակներ:
Համագումարը տեղի է ունենում Ֆուկուսիմա ԱԷԿ-ի մոտ գտնվող Կորիյամա քաղաքում:
Ճապոնիայի արտգործնախարար Կոիչորո Գեմբաnն ֆորումի բացման ժամանակ հայտարարել է, որ ճապոնական կողմը վերլուծել է էլեկտրակայանի վթարը, հետևանքների վերացման ընթացքը և կցանկանար այդ փորձը կիսել օտարերկրյա հյուրերի հետ:
Հիշեցնենք, որ Ֆուկուսիմա ԱԷԿ-ը տուժել էր 2011թ. մարտին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի և դրան հաջորդած ցունամիի պատճառով:











































