Նյու Յորքի «Պլազա» հյուրանոցում իր ելույթի ժամանակ երգչուհի Լեդի Գագան կոպիտ կերպով դժգոհություն է հայտնել աղմկոտ լսարանից: Չավարտելով ջազային ստեղծագործությունը` երգչուհին դադարել է երգել և խանգարող լսողներին խնդրել է լռել: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
«Դուք կարող եք… (անպարկեշտ) լռել: Մենք այստեղ ջազ ենք նվագում»,- ասել է նա` դիմելով մի քանի հարյուր մարդու:
«Անիծված հարուստներ»,- հավելել է սև կաշվե զգեստ կրող Գագան` նշելով, որ շատ երախտապարտ կլիներ, եթե դահլիճում լռություն տիրեր:










































