Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում սեպտեմբերի 5-ին հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Այս մասին հաղորդում է Trend-ը:
Հանդիպման գլխավոր թեմաներից է եղել Վրաստանի` եվրոպական և հյուսիսատլանտյան կառույցներին անդամագրումը:
Օլանդի խոսքերով`անդամագրման ճանապարհին Վրաստանի առաջընթացը կստանա ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների համապատասխան գնահատականը: Նա նշել է, որ Ֆրանսիան աջակցում է Վրաստանի` դաշինքին անդամագրմանը:






































