Միջազգային ֆուտբոլի ֆեդերացիայի(ՖԻՖԱ) գործադիր կոմիտեն այսօր Տոկիոյում նիստ է անցկացրել, որի ժամանակ որոշում է կայացրել թույլատրել Կոսովոյի ֆուտբոլային ակումբներին, ինչպես նաև երիտասարդական ու կանանց հավաքականներին ընկերական հանդիպումներ անցկացնել այն թիմերի հետ, որոնց ֆուտբոլի ֆեդերացիաները պատկանում են ՖԻՖԱ-ին:
Հիշեցնենք, որ Կոսովոն ՖԻՖԱ-ի անդամ չի համարվում, քանի որ մասամբ ճանաչված պետություն է, որը գտնվում է Բալկանյան թերակղզում: Սերբիայի սահմանադրության համաձայն՝ Կոսովոյի տարածքը նրանց մի մասն է կազմում, բայց փաստացի չի վերահսկվում կառավարության կողմից:









































