La Tercera-ն տեղեկացնում է, որ Չիլիում կայանալիք Վինա դե Մար մրցաշարի կազմակերպիչները Ռաֆայել Նադալին 1.2 միլիոն դոլար են առաջարկել՝ մրցաշարին մասնակցելու համար:
Մրցաշարը կմեկնարկի փետրվարի 4-ին՝ Դևիսի գավաթի առաջին մրցափուլից անմիջապես հետո: Նշենք, որ իսպանացին ցանկություն է հայտնել օգնել իր հավաքականին հեղինակավոր մրցաշարում:
Հիշեցնենք, որ 26-ամյա Նադալը կորտ դուրս չի եկել Ուիմբլդոնի վերջին խաղարկությունից հետո:










































