Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան իր կարծիքն ա հայտնել Անխել դի Մարիայի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության կապակցությամբ:
«Դի Մարիան ճիշտ որոշում է կայացրել՝ տեղափոխվելով «Մանչեսթեր Յունայթեդ»: Նա մեկ գրանդ ակումբը փոխել է մյուսով: Եթե այդքան հաջող մրցաշրջան անցկացնելուց հետո «Ռեալ»-ը ցանկանում էր բաց թողնել նրան, նա պետք է հեռանար:
Չեմ կասկածում, որ Դի Մարիան կկարողանա լավագույն որակները դրսևորել Պրեմիեր լիգայում: Նա աշխատել է Կարլո Անչելոտիի հետ, ով չէր ցանկանում բաց թողնել նրան: Հիմա Անխելը մարզվելու է մեկ այլ լեգենդար մասնագետի՝ Լուի վան Գալի գլխավորությամբ:
Դա միմիայն օգուտ կբերի Արգենտինայի հավաքականին»,- Մարադոնայի խոսքերը մեջբերում է Global Sports-ը:











































