Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է նախորդ մրցաշրջանի ֆինանսական հաշվետվությունը:
Հատկանշական է, որ «քաղաքաբնակները» կարողացել են կորուստները կրճատել գրեթե կիսով չափ: Չնայած սրան՝ նախորդ մրցաշրջանի կորուստն այդքան էլ փոքր թիվ չի կազմում(նախանցած մրցաշրջանում «Սիթի»-ն 197.5 միլիոն ֆունտ կորուստ ուներ, իսկ նախորդ մրցաշրջանում՝ 97.9 մլն ֆունտ):
Ակումբի շրջանառությունը կազմել է 231.1 միլիոն ֆունտ ստերլինգ, որը ռեկորդային ցուցանիշ է «Սիթի»-ի համար:








































