Սառը պատերազմը վաղուց ավարտվել է, սակայն աշխարհում կա ավելի քան 7000 ակտիվ մարտագլխիկ: Այս մասին հաղորդում է The Guardian-ը՝ վկայակոչելով The Bulletin of the Atomic Scientists ամսագրին:
Նորությունն այն մասին, որ Հյուսիսային Կորեան բարեհաջող կերպով արբանյակ է դուրս բերել ուղեծիր, մտավախություն է առաջացրել, որ այդ նուն տեխնոլոգիան կարող է կիրառվել բալիստիկ հրթիռ արձակելու համար։
Միջուկային զենքի քանակության մասին տվյալներ հեշտ չէ գտնել: Ինչպես նշում է պարբերականը, այս առումով վստահելի աղբյուրներից մեկը «Ատոմագետ գիտնականների ամփոփագիրն» է: Այն ստեղծվել է 1945 թ. միջուկային զենքի ստեղծման ամերիկյան «Մանհեթեն նախագծի» վրա աշխատած ֆիզիկոսների կողմից: «Ամփոփագրի» միջոցով գիտնականները ցանկացել են պատմել, թե միջուկային զենքն ինչ չափով կարող է վտանգավոր լինել:
Նրանց վերջին հաշվետվության համաձայն՝ Ռուսաստանը (4650) և ԱՄՆ-ը (2150) մարտագլխիկների թվով առաջ են անցել Ֆրանսիայից (300), Չինաստանից (240) և Մեծ Բրիտանիայից (225):
Չնայած մարտագլխիկների թվի կրճատմանը՝ ոմանք ենթադրում են, որ միջուկային պատերազմի վտանգը մեծանում է:










































