«Ռեալ Մադրիդ»-ի պորտուգալացի կիսապաշտպան Քրիստիանու Ռոնալդուն հերքել է այն լուրերը, թե իբրև իր և արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի միջև կոնֆլիկտ կա:
«Չեմ հասկանում, թե ինչ կոնֆլիկտի մասին կարող է խոսք գնալ: Հնարավոր է, որ խաղադաշտի ներսում մենք թշնամիներ ենք, սակայն հանդիպումից հետո մենք կրկին դառնում ենք մտերիմ ընկերներ:
Երկուսս էլ կատարում ենք նույն աշխատանքը և անում ենք ամեն ինչ, որպեսզի ուրախացնենք մեր երկրագուներին», – ասել է պորտուգալացին:











































