«Բարսելոնա»-ի պաշտպան Էրիկ Աբիդալը, ով շարունակում է ապաքինվել ծանր վիրահատությունից հետո, հայտարարել է, որ պատրաստ է հաշտվել ֆուտբոլից հեռանալու մտքի հետ:
«Բժիշկները խոստանում են, որ ես կարող եմ կրկին նորմալ կյանքի վերադառնալ: Նշանակում է` կրկին կարող եմ ֆուտբոլ խաղալ և պայքարել հիմնական կազմում իմ տեղի համար:
Սակայն եթե ինձ մոտ ոչինչ չստացվի, ֆուտբոլից հեռանալու որոշում կընդունեմ: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր իմ կողքին են եղել և աջակցել են ինձ»,- նշել է Աբիդալը:









































