Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի միանալու մասին պայմանագրի վերջնական տարբերակն ուղարկված է 4 երկրների կառավարություններին: Այս մասին հայտնում է newsarmenia.ru-ն՝ հղում անելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովին:
«ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի վերջնական տարբերակը պատրաստ է և ուղարկվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարություններին: 4 երկրներից յուրաքանչյուրում իրականացվում են ներպետական գործընթացներ, որոնք անհրաժեշտ են ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին 2014-ի մայիսի 29-ի պայմանագիրը նախագահների կողմից ստորագրելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հանձնաժողվում նշել են, որ ստորագրման ամսաթվի մասին վերջնական որոշումն ընդունում են 4 երկրների նախագահները:









































