Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդինյոն կարող է մեքսիկական «Ամերիկա»-ի խաղացող դառնալ: Այդ մաիսն հայտնում է “Globoesporte”-ը:
34-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբն է եղել «Ատլետիկո Մինեյրո»-ն: Այժմ բրազիլացին ազատ գործակալ է:
Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին «Չենայ»-ը, «Նյու Յորք Ռեդ Բուլզ»-ը, «Բոկա Խունիորս»-ը, ՔՓՌ-ն, «Բեշիկտաշ»-ը, եգիպտական և քաթարական ակումբներ:









































