1977 թվականին Կանավերալ հրվանդանի Ջոն Քենեդու անվան տիեզերակայանից երկու Voyager տիեզերանավեր արձակվեցին տիեզերք՝ մեր արեգակնային համակարգի մոլորակներն ուսումնասիրելու համար: Դրանք երկուսն էլ արդյունավետ աշխատեցին՝ վերադառնալով բազմաթիվ որակյալ լուսանկարներով և գիտական տվյալներով:
33 տարում ամերիկյան տիեզերանավերը թռել են տիեզերքի տարբեր անկյուններ՝ անցնելով համապատասխանաբար 11.5 և 9.5 մլրդ մղոն ճանապարհ: TIME-ը ներկայացնում է այդ տևական ուղևորության ամենաուշագրավ կադրերը, որոնք ֆիքսել են սարքերի տեսախցիկները:















































