Մադրիդի «Ատլետիկո»-ի նախկին ֆուտբոլիստ Պաուլու Ֆուտրեն կարծում, է որ թիմի առաջատար Ռադամել Ֆալկաոն կարող է հրաշալի ֆուտբոլ ցուցադրել կատալոնական «Բարսելոնա»-ի կազմում:
Պորտուգալացին կարծում է, որ Կոլումբիայի ազգային հավաքականի հարձակվողը հիանալի կհամագործակցի «կապտանռնագույններ»-ի առաջատար Լիոնել Մեսսիի հետ.
«Եթե Ֆալկաոն տեղափոխվի «Բարսելոնա», թիմն ավելի մոգական ֆուտբոլ կցուցադրի: Ռադամելը կարող է խաղալ «Բարսա»-ում, քանի որ հրաշալի ֆուտբոլիստ է: Մեսսի-Ֆալկաո դուետը ֆանտաստիկ կլիներ: Սակայն կարծում եմ, որ «Ատլետիկո»-ն կարող է վճարել Ֆալկաոյի պահանջած գումարը, իսկ Ռադամելն այդ դեպքում չի փոխի իր ակումբային գրանցումը»,- հայտարարեց Ֆուտրեն:







































