Բրիտանացի նկարիչ Դեմիեն Հերսթը հայտարարել է Լարի Գագոսյանի թանգարանների հետ համագործակցության դադարեցման մասին, որտեղ ցուցադրվում էր 17 տարի: Այս մասին հաղորդվում է The New York Times պարբերականի ArtsBeat բլոգում:
Համագործակցությունը դադարեցնելու պատճառները հայտնի չեն:
Գործարար հարաբերությունների խզման մասին հայտարարել է Հերսթի Science Ltd ընկերությունը, որի հաղորդմամբ` վերջիններս մնացել են ընկերներ:
Gagosian Gallery-ն հաստատել է տվյալ տեղեկությունը ու նշել, որ իրենց համար պատիվ էր այդքան տարիներ աշխատել նկարչի հետ ու ավարտել համատեղ ահռելի ցուցադրությունը, որը բացվել էր 2012թ. Գագոսյանի բոլոր 11 թանգարաններում միաժամանակ:
Թանգարաններում ներկայացված էին նկարչի հայտնի շարքի շուրջ 300 աշխատանք:
Հայտնի է, որ Հերսթը կշարունակի համագործակցել լոնդոնյան White Cube թանգարանի հետ: Կփնտրի՞ արդյոք նա ցուցադրության հարթակ Նյու Յորքում, որտեղ կան շատ խոշոր կոլեկցիոներներ, առայժմ հայտնի չէ:
Դեմիեն Հերսթը համարվում է ամենահարուստ ժամանակակից նկարիչը, ում կարողությունը գնահատվում է 346 մլն դոլար:
Գագոսյանի եկամուտները, ըստ Forbes-ի, 2012-ին կազմել են 925 մլն դոլար:
Ներկայում Գագոսյանին է պատկանում 12 թանգարան:







































