Ամառային այս տրանսֆերային պատուհանի ժամանակ կատալոնական «Բարսելոնա»-ն փորձել է գնել ՊՍԺ-ի պաշտպան Մարկինյոսին:
Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ֆրանսիական ակումբի նախագահը` Նասեր Ալ-Հելաիֆին.
«Մենք մի շարք տրանսֆերային առաջարկներ ենք ստացել «Բարսելոնա»-ից Մարկինյոսի տրանսֆերի համար: Գումարի չափը նույնիսկ անցել է 40 մլն եվրոյից: Սակայն ակումբները պետք է հասկանան, որ ՊՍԺ-ն չի գնում ֆուտբոլիստների տրանսֆերները, որպեսզի հետո այն վաճսռի: Ֆուտբոլը մեր համար դա բիզնես չէ»-, ասել է ՊՍԺ-ի նախագահը:


































