Շվեդիայի Էվլե քաղաքում բարբարոսներն այրել են սուրբծննդյան խորհրդանիշ հանդիսացող այծը` հաղորդում է Euromag-ը՝ հղում կատարելով The Local պորտալին:
Երբ դեպքի վայր են ժամանել հրշեջները, կրակն արդեն ամբողջությամբ ոչնչացրել էր կոտրված կոնստրուկցիան:
Դեպքի հետևանքվ ոչ ոք չի տուժել, ոստիկանությունը հետաքննում է գործը:
Տեսագրության մեջ երևում են մի քանի կասկածյալներ, որոնք դեպքից մի քանի րոպե առաջ պտտվել են այդտեղ` մինչ այծի կոտրվելը:
Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, անցած շաբաթ սուրբծննդյան ծղոտե այծի մոտ հսկողություն էր սահմանվել` այն պաշտպանելու նպատաոկվ:
Ի դեպ, այծը այրելու փորձեր հաճախ են կատարվել, օրինակ՝ 1980-ականներին երկրում անգամ խաղադրույքներ են կատարել՝ պարզելու, թե կոնստրուկցիան արդյոք անվնաս կմնա՞ սուրբծննդյան ու ամանորյա տոնակատարություններին, թե՞ոչ:
Սուրբծննդյան այծը նորվեգական ու շվեդական առասպելաբանության կերպարներից է: Համաձայն լեգենդի՝ այծն ուղեկցում է սուրբծննդյան գաճաճին՝ օգնելով նրան նվերներ տալ բոլորին, ով սպասում է իրենց:











































