«Միլան»-ի նորեկ Ֆերնանդո Տորեսը Daily Mail-ի հետ զրույցում նշել է, որ իր համար մեծ պատիվ է «ռոսսոներիներ»-ի կազմում կրել 9 համարի համազգեստը:
Իսպանացի հարձակվողը նշել է, որ «Միլան»-ում 9 համարը կրել են լեգենդար ֆուտբոլիստներ: Նա նաև ասել է, որ անհամբեր սպասում է նոր ակումբի կազմում մեկնարկային խաղին:
«Ինձ համար մեծ պատիվ է «Միլան»-ում կրել 9 համարի համազգեստը: Այն այստեղ կրել են լեգենդար ֆուտբոլիստներ: Ինձ շատ լավ եմ զգում ու պատրաստ եմ գոլեր խփել «Միլան»-ի երկրպագուների համար:
Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ խաղադաշտ դուրս գալու»,- Տորեսի խոսքերը մեջբերում է «Միլան»-ի պաշտոնական կայքը:








































