Կուբայում Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի վիրահատության ժամանակ բարդություններ են առաջացել: Բժիշկներին մի կերպ է հաջողվել կանգնեցնել նրա մոտ սկսված արնահոսությունը, սակայն հետվիրահատական ապաքինման փուլը լավ է ընթանում: Այս մասին, ինչպես հաղորդում է BBC-ն, հայտարարել է Վենեսուելայի հաղորդակցության նախարարը:
Նրա խոսքով՝ բժիշկներից մեծ ջանքեր են պահանջվել արնահոսությունը դադարեցնելու համար, վիրահատությունը տևել է 6 ժամ:
Ուգո Չավեսին ապաքինման տևական շրջան է սպասվում՝ կապված վիրահատության բարդության հետ, ինչպես նաև վիրահատության ընթացքում գրանցված բարդությունների պատճառով: Սա 58-ամյա Չավեսի 4-րդ վիրահատությունն էր: