Ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն կարող է կարիերան շարունակել իտալական «Ռոմա»-ում:
Football Italia-ն պնդում է, որ «Ռոմա»-ն պատրաստ է ՊՍԺ-ին վճարել 15 մլն եվրո Ռաբիոյի տրանսֆերի համար: Ֆրանսիական ակումբը հենց այդքան գումարի դիմաց պատրաստ է բաժանվել իր ֆուտբոլիստից: Այժմ «Ռոմա»-ն պետք Ռաբիոյի հետ քննարկի անձնական պայմանագրի կետերը, ինչից հետո տրանսֆերի մասին կհայտարարվի պաշտոնապես:
Նշենք, որ նախկիոնւմ 19-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Արսենալ»-ը: Նախորդ մրցաշրջանում Ռաբիոն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ:








































