Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ Ուկրաինայի իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Այս մասին է հաղորդում ITAR-TASS-ը:
Քաղաքական գործիչը այս հայտարարությունն արել է Միլանում ԵՄ-ն անդամ-երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը:
«Ուկրաինայում իրավիճակը նոր բնույ թ ստանում… Նշաններ կան, որ այն դուրս է գալիս վերահսկողությունից»,- նշել է Շտայնմայերը:
Նախարարն ավելացրել է նաև, որ ԵՄ-ն ցանկանում է կանխել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմական հակամարտությունը՝ «դրան հարկավոր է վերջ դնել»:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել լսել ՄԱԿ-ի հորդորները և դադարեցնել կրակը:











































