Իտալակա «Ֆիորենտինա»-ի նախագահ Անդրեա դելա Վալեն հայտարարել է, որ թիմի առաջատարներից մեկը՝ Խուան Կուադրադոն, մնալու է ակումբում.
«Ես վստահ կարող եմ ասել, որ Կուադրադոն ոչ մի տեղ չի հեռանում: Սա մեծ նվեր է քաղաքի համար: Կարծում եմ, որ «Ֆիորենտինա»-ի այս կազմը լավագույնն է դելա Վալեների նախագահության օրոք»-, ասել է ակումբի նախագահը:
Նշենք, որ վերջերս տեղեկություններ էր տարածվել, թե կոլումբիացի ֆուտբոլիստը մոտ է կատալոնական «Բարսելոնա» տեղափոխությանը:











































