Օգոստոսի սկզբից Իրաքի հյուսիսում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ծայրահեղականների գրոհի պատճառով ավելի քան 850 հազար մարդ լքել են իրենց տները: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Իրաքում Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպությանը:
Հարկադիր տեղափոխվածների մեծ մասն ապաստան է գտել Իրաքյան Քրդստանում և դրան կից շրջաններում՝ Նայնավա և Դիյալա նահանգներում:
Իսկ Իրաքուն ներքին տեղափոխվածների ընդհանուր թիվը տարվա սկզբից հասել է 1,6 միլիոնի:
«Ներկայիս ճգնաժամը Իրաքում նմանը չունի: Մենք տեսնում ենք մարդկանց, որոնք տուն են ունեցել, ընտանիք և հարաբերականորեն կայուն կյանք, իսկ հիմա գոյատևում են ֆիզիկապես՝ հոգեպես և ֆինանսապես սպառված,- ասել է Իրաքում Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպության արտակարգ իրավիճակների կոորդինատոր Բրայան Քելլին:- Բոլորն ապրում են սուր տագնապով, թե իրենց ինչ է սպասվում ապագայում, քանի որ շատերը չեն կարող վերադառնալ իրենց տները»:








































