Չորեքշաբթի երեկոյան Լիդո կղզում կբացվի աշխարհի ամենահեղինակավոր կինոդիտումներից մեկը` Վենետիկի միջազգային կինոփառատոնը: Փառատոնի բացումը տեղի կունենա մեքսիկացի ռեժիսոր Ալեհանդրո Գոնսալես Ինյարիտուի Birdman ֆիլմի շնորհանդեսով: Այս մասին գրում է RIA NOVOSTI-ն:
Ինյարիտուի կատակերգական ֆիլմը պատմում է թոշակի անցած դերասան Ռիգան Թոմփսոնի մասին: Նրան կրկին առաջարկվում է խաղալ արդեն մարմնավորած Բիրդմենի դերը, սակայն դրա համար դերասանը պետք է հարթի հարաբերություններն ընտանիքի հետ:
Գլխավոր դերում Մայքլ Կիտոնն է: Ֆիլմում նաև նկրահանվել են Էմմա Սթոունը, Էդվարդ Նորթոնը և Զաք Գալիֆիանակիսը:










































