Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, թե ուկրաինական ճգնաժամն ազդում է Գերմանիայի տնտեսության վրա։ Այդ մասին նա հայտնել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոեի հետ մամլո ասուլիսում։
Մերկելի խոսքերով՝ երկրորդ եռամսյակում երկրի տնտեսությունը տոկոսային հարաբերությամբ տուժել է 0,2%-ով։
«Ընդհանուր առմամբ, շատ անորոշություններ են մնում Ուկրաինայի և Ռուսաստանի շուրջ իրավիճակում։ Սակայն մենք շահագրգիռ ենք, որպեսզի մեր միջազգային հարաբերություններում կրկին լինի կառուցողականություն»,- հայտարարել է նա։
Կանցլերը նաև հույս է հայտնել, որ գերմանական տնտեսության աճի ընդհանուր տարեկան տեմպերը դրական կլինեն։ Միաժամանակ, Գերմանիայի կառավարությունը կանխատեսում է, որ երկրի տնտեսությունը այս տարի կաճի 1,8%-ով, հաղորդում է Reuters գործակալությունը։






































